Մատչելիության հղումներ

Գաբալայում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները


Այսօր Գաբալայում տեղի են ունեցել Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումները:

APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ընդգծել են երկկողմ ռազմական համագործակցության ստրատեգիական նշանակությունը:

Հանդիպումների ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG