Մատչելիության հղումներ

Այս գիշեր ևս հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հրադադարը խախտվել է


ՊԲ զինծառայողը՝ մարտական հենակետում, արխիվ
ՊԲ զինծառայողը՝ մարտական հենակետում, արխիվ

Երեկ հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հրադադարը խախտվել է նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա (4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG