Մատչելիության հղումներ

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ


Ռուսաստան - Մոսկվայի «Խովանսկոյե» գերեզմանատունը արյունալի ծեծկռտուքից հետո, 14-ը մայիսի, 2016թ.
Ռուսաստան - Մոսկվայի «Խովանսկոյե» գերեզմանատունը արյունալի ծեծկռտուքից հետո, 14-ը մայիսի, 2016թ.

Մոսկվայի «Խովանսկոյե» գերեզմանատանը տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ռուսաստանյան «Նովոստի»-ի լրատվական գործակալության փոխանցմամբ, կռվին մասնակցել է մոտ 400 մարդ, նշվում է, որ նրանցից շատերը «հարավային շրջաններից և ասիական երկրներից» ժամանածներ են:

Նախնական տեղեկություններով, կռվողները զինված են եղել հրազենով, մահակներով, մետաղյա ձողերով և դանակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG