Մատչելիության հղումներ

Շփման գծում լարվածությունը պահպանվել է, ՊԲ զինծառայող է ծանր վիրավորվել


ԼՂ Պաշտպանության բանակի հրետանավոր, ապրիլ, 2016թ.

ԼՂ Պաշտպանության բանակի հրետանավոր, ապրիլ, 2016թ.

Ադրբեջանցիները շարունակել են անկանոն կրակ արձակել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հայկական դիրքերի ուղղությամբ:

Մայիսի 13-ի կեսօրից հետո Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագության համաձայն, հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց): Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել 21-ամյա զինծառայող Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է, ասված է հաղորդագրությունում:

Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG