Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ, տեղեկացնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մայիսի 12-ին Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն, նշելով, որ դա հնարավոր կլինի իրականացնել հաջորդ շաբաթ Վիեննայում, և հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG