Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. Քերրին Վիեննայում կմասնակցի Սարգսյան-Ալիև հանդիպմանը


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 16-17-ը մեկնելու է Վիեննա, որտեղ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը։

Երեկ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն՝ նշելով, որ դա հնարավոր կլինի իրականացնել հաջորդ շաբաթ Վիեննայում, և հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում:

Հայաստանի նախագահի աշխատակազմը դեռ պաշտոնապես չի հայտարարել Վիեննայում կայանալիք հանդիպման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG