Մատչելիության հղումներ

Ընդունելություն՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում


Գեներալ-մայոր Յուրի Դաշկին, Երևան, 13-ը մայիսի, 2016թ․

Գեներալ-մայոր Յուրի Դաշկին, Երևան, 13-ը մայիսի, 2016թ․

Այցով Հայաստանում գտնվող ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին այսօր ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

ՊՆ-ի հաղորդմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: «Հատուկ ուշադրության են արժանացել 2016 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը և օրակարգի քննարկվելիք հարցերը, ինչպես նաև բազմակողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղիները»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG