Մատչելիության հղումներ

Օհանյանն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ձեռնարկություններից մեկում նա մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:

«Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին միտված քայլերը և այդ ուղղությամբ մշտական հետևողականությունը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած շրջայցը այդ համատեքստում է:

Այցի ընթացքում ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրատեսակների նմուշներին, դրանց պատրաստման, նորոգման ու արդիականացման աշխատանքներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների թողարկած նոր արտադրատեսակները, առաջիկա ծրագրերն ու աշխատանքային հիմնական ուղղությունները»,- մասնավորապես, նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG