Մատչելիության հղումներ

Սոչիի Օլիմպիադայի ռուսաստանցի մասնակիցները «դոպինգ ծրագրի մաս են կազմել»


Ռուսաստան - Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը, 23-ը փետրվարի, 2014թ.

Ռուսաստան - Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը, 23-ը փետրվարի, 2014թ.

The New York Times-ի հաղորդմամբ՝ տասնյակ ռուսաստանցի մարզիկներ, ովքեր մասնակցել են 2014-ի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին, նրանց թվում և 15 մեդալակիրներ, «պետության կողմից կառավարվող դոպինգ ծրագրի մաս են կազմել»:

Պարբերականը վկայաբերել է Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիայի տնօրեն Գրիգորի Ռոդչենկովի խոսքերը, ով հայտարարել է, որ մշակել էր արգելված նյութեր պարունակող խմիչք և տրամադրել մարզիկներին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն այդ մեղադրանքները անհեթեթություն է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG