Մատչելիության հղումներ

Իրանը այս տարի հավատացյալների չի ուղարկի Սաուդյան Արաբիա հաջի


Սաուդյան Արաբիա - Հաջին մասնակցող բազմահազար հավատացյալները «սատանայի քարկոծման» արարողության ժամանակ՝ Մեքքայի մերձակայքում, արխիվ

Սաուդյան Արաբիա - Հաջին մասնակցող բազմահազար հավատացյալները «սատանայի քարկոծման» արարողության ժամանակ՝ Մեքքայի մերձակայքում, արխիվ

Իրանը այս տարի հավատացյալների չի ուղարկի Սաուդյան Արաբիա ամենամյա հաջի՝ մահմեդականների սրբազան վայրեր ուխտագնացությանը:

Պաշտոնական Թեհրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է ուխտագնացությունը վատ կազմակերպելու մեջ, ինչի հետևանքով անցյալ տարի 2 հազարից ավելի մարդ մահացավ, այդ թվում՝ 464 իրանցի:

Երկու պետությունների միջև լարվածությունն աճել է այս տարվա հունվարից, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի ենթարկեցին հայտնի իրանցի հոգևորականի, ինչից հետո իրանցի ցուցարարները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG