Մատչելիության հղումներ

Մայիսի 12-ին Երևանում կայացել է ՀՀ և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, բանակցությունները համանախագահել են ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը:

Բանակցություններին քննարկվել են քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները:

Այնուհետև տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոլորտային ու առևտրի և ներդրումների հարցերին նվիրված մինչև օրս եվրոպական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքները, ինչպես նաև նախանշվել են ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG