Մատչելիության հղումներ

Համանախագահներ․ «Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»


Մինսկի խմբի համանախագահները Երևանում, 9-ը ապրիլի, 2016թ․
Մինսկի խմբի համանախագահները Երևանում, 9-ը ապրիլի, 2016թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ վերջին բռնությունների ֆոնին ու շփման գծում լարվածությունը անհապաղ նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:

«Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման համար»,- հայտարարում են դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա):

Մինսկի խմբի համանախագահները շեշտում են՝ բանակցությունները չեն կարող հաջողությամբ պսակվել, եթե բռնությունները շարունակվեն, և խաղաղություն չի հաստատվի առանց բանակցային պրոցեսի:

«Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարում են նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG