Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Լոնդոնում կհանդիպի հեղինակավոր բանկիրների հետ՝ վերահաստատելու, որ Միացյալ Նահանգները չի խոչընդոտի նրանց բիզնես համագործակցությանը Իրանի հետ:

Ըստ Քերրիի, որոշ բանկեր պարզապես ռիսկի չեն ցանկանում դիմել և որպես «արդարացում» օգտագործում են այն հանգամանքը, թե երկիրը դեռ չի ազատվել որոշ պատժամիջոցներից:

«Բիզնեսմենները չպետք է Միացյալ Նահանգներին որպես արդարացում օգտագործեն, եթե լավ բիզնես համագործակցության հեռանկար չեն տեսնում», - ասել է Քերրին:

Ակնակալվում է, որ այսօր Քերրիի հետ հանդիպմանը կմասնակցեն խոշոր բանկերի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի պետքարտուղարը զգուշացրել է, սակայն, որ բանկերը պետք է խուսափեն համագործակցել իրանցի այն բիզնեսմենների և անհատների հետ, որոնց նկատմամաբ Միացյալ Նահանգները դեռ պատժամիջոցներ է իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG