Մատչելիության հղումներ

Եվրոպական հեռարձակողների միությունը խիստ զգուշացում է տվել Հայաստանին


Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ»-ի բեմում

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ»-ի բեմում

Եվրոպական հեռարձակողների միությունը խիստ զգուշացում է տվել Հայաստանին՝ Ղարաբաղի դրոշի հետ կապված միջադեպից հետո, ասված է այսօր տարածված հայտարարությունում:

Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը երեկ առաջին կիսաեզրափակիչի ժամանակ ուղիղ եթերում պարզել էր Լեռնային Ղարաբաղի դրոշը: Հայաստանի մասնակցի այս ժեստն աննկատ չէր մնացել:

Թե ինչ պատիժ կսահմանվի կիսաեզրափակիչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, միությունը կորոշի հունիսին: Եթե միջադեպը կրկնվի, Հայաստանը կարող է զրկվել այս և ապագա մրցույթներին մասնակցելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG