Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ


Բակո Սահակյան և Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Բակո Սահակյան և Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:

ԼՂ ղեկավարի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր:

«Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարևորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը և գործուն քայլերը՝ Արցախին սատարելու ուղղությամբ»,- նշված է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG