Մատչելիության հղումներ

Փաստաբաններն այցելել են Սավչենկոյին


Նադեժդա Սավչենկոն դատարանի դահլիճում, արխիվ
Նադեժդա Սավչենկոն դատարանի դահլիճում, արխիվ

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն այսօր դարձավ 35 տարեկան։ Այդ կապակցությամբ այսօր Սավչենկոյին են այցելել նրա փաստաբանները:

«Նադեժդան շատ երախտապարտ էր: Բայց ամենալավ նվերն ազատությունն է», - այցից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սավչենկոյի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:

22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչուին ծննդյան կապակցությամբ շնորհավորել են նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանը, հիշեցնենք, սույն թվականի մարտի 22-ին ուկրաինացի օդաչուին մեղավոր ճանաչեց երկու ռուս լրագրողների սպանության գործով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG