Մատչելիության հղումներ

Առնվազն 64 զոհված, 87 վիրավոր՝ Բաղդադում պայթյունի հետևանքով


Իրաք - Բաղդադի Սադր Սիթի թաղամասում պայթյունի հետևանքները, 11-ը մայիսի, 2016թ․
Իրաք - Բաղդադի Սադր Սիթի թաղամասում պայթյունի հետևանքները, 11-ը մայիսի, 2016թ․

Առնվազն 64 մարդ զոհվել, ևս 87-ը վիրավորվել են Բաղդադի՝ մեծամասամբ շիա մահմեդականներով բնակեցված Սադր Սիթի թաղամասի շուկայում ռումբի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Իրաքի ոստիկանությունը:

Սոցիալական ցանցերում տարածած հայտարարությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը՝ նշելով, որ իր թիրախը շիա աշխարհազորայիններն էին:

Ըստ ոստիկանության՝ ռումբը տեղադրված էր կայանված ավտոմեքենայում:

CNN-ը նշում է, որ «Իսլամական պետություն»-ը ստանձնել է վերջին շաբաթներին Իրաքում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների պատասխանատվությունը, այդ թվում՝ անցած ամիս մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած հարձակման, որի հետևանքով երկու տասնյակ մարդիկ են զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG