Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ խոսնակն արձագանքել է ֆոսֆոր կիրառելու մասին Բաքվի մեղադրանքներին


Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է արգելված ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին՝ Հայաստանի հասցեին Ադրբեջանի հնչեցրած մեղադրանքներին:

«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին: Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» (Սարսափի աչքերը մեծ են՝ ինչ որ չկա, այն էլ են տեսնում)»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, ավելի վաղ հաղորդել էր, որ շփման գծին մոտ գտնվող Թերթերի շրջանը հրետակոծելիս հայկական ուժերն օգտագործել են միջազգային համաձայնագրերով արգելված ֆոսֆորային զինամթերք:

Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և արտգործնախարարությունը կազմակերպել են նաև երկրում հավատարմագրված ռազմական կցորդների այցը շփման գոտի, որտեղ նրանց «անմիջականորեն պետք է ներկայացվի արգելված զինամթերքի կիրառման փաստը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG