Մատչելիության հղումներ

Ռոհանին խոստանում է ետ բերել սառեցված 2 մլրդ դոլարը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելում է հարավարևելյան Քերման քաղաք, 10-ը մայիսի, 2016թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելում է հարավարևելյան Քերման քաղաք, 10-ը մայիսի, 2016թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե կդիմի միջազգային դատարան՝ բողոքարկելով Միացյալ Նահանգների որոշումը իրանական փողերը ամերիկյան բանկերում սառեցնելու մասին։

«Մենք հետ կբերենք այդ 2 միլիարդ դոլարը», - հայտարարել է Ռոհանին։

Ավելի վաղ, Միացյալ Նահանգների գերագույն դատարանը հրաժարվել է Իրանի կենտրոնական բանկին վերադարձնել 2 միլիարդ դոլար սառեցված ակտիվները՝ պատճառաբանելով, որ այս գումարը պետք է տրվի ամերիկյան ընտանիքներին, որոնց հարազատները զոհ են դարձել 1983-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Ավելի քան 1000 ամերիկացիներ պահանջել են փոխհատուցում ահաբեկչության համար, որի կազմակերպմանը, ինչպես նրանք են պնդում, մասնակցել է Իրանը։

Ամերիկյան խաղաղապահների զորամասը 1983-ի հոկտեմբերի 23-ին ենթարկվել է հարձակման։ Զոհվել է 241 ամերիկացի զինվորական, ընդհանուր առմամբ զոհվել է 300 խաղաղապահ, որոնք ՄԱԿ-ի առաքելությունն էին իրականացնում Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG