Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր կուտակայինի հետաձգման օրինագիծը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովն այսօր ձայների 104 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է մեկ տարով հետաձգել կենսաթոշակային վճարի գանձումը մասնավոր հատվածից։

Կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն էր տվել այս առաջարկին և այն ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։

2017-ի հուլիսից պարտադիր բաղադրիչը պետք է տարածվեր նաև մասնավոր հատվածի վրա։ Վարչապետն առաջարկել էր մեկ տարով հետաձգել այն։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG