Մատչելիության հղումներ

Լավրովն ու Քերրին քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են կրակի դադարեցման միջոցով սիրիական հակամարտության կարգավորման ուղիները, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը, ինչպես նաև վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո գործադրվող ջանքերին՝ Ժնևում բանակցությունների շարունակմանը։

Լավրովն ու Քերրին քննարկել են նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը, իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG