Մատչելիության հղումներ

Երկու ուրուգվայահայ մարզիկներ կմասնակցեն Ռիոյի Օլիմպիադային


Ուրուգվայահայ լողորդ Մարտին Մելքոնյանը և ձյուդոիստ Պաբլո Աբրահամյանը արդեն ձեռք են բերել Ռիո դե Ժանեյրոյում այս տարի կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք:

Հետաքրքրական է, որ երկու մարզիկները Օլիմպիական խաղերից դուրս են թողել իրենց եղբայրներին՝ լողորդ Գաբրիել Մելքոնյանին և ձյուդոիստ Միքայել Աբրահամյանին, որոնք տարիներ առաջ Հայաստանում տարբեր մրցումների են մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG