Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ ՊՆ․ Սահմանին ադրբեջանցիները կրկին անկանոն կրակահերթեր են արձակել


ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG