Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչում


Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ»-ի փորձի ժամանակ, Ստոկհոլմ, 2-ը մայիսի, 2016թ.

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ»-ի փորձի ժամանակ, Ստոկհոլմ, 2-ը մայիսի, 2016թ.

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը՝ Love Wave երգով, երեքշաբթի ուշ երեկոյան հաղթահարեց երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը և իրավունք ստացավ հանդես գալու շաբաթ օրը՝ մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչին։

Առաջին կիսաեզրափակիչում հաջողության հասան և Հայաստանի հետ պայքարը եզրափակիչում կշարունակեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը և Մալթան:

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG