Մատչելիության հղումներ

«ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ը՝ «ՊրոԿրեդիտ Բանկ»-ի իրավահաջորդ


Հայաստանի կենտրոնական բանկի շենքը Երևանում

Հայաստանի կենտրոնական բանկի շենքը Երևանում

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ընկերության բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան: Հաղորդելով այդ մասին՝ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը նշում է, որ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» և «ՊրոԿրեդիտ Բանկ» ընկերությունները որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:

«Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել և գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ»-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ը և «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը: Արդյունքում Կենտրոնական բանկն այսօր գրանցել է փոխանցման ակտը և «Ինեկոբանկ»-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի «ՊրոԿրեդիտ Բանկ»-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ը կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ»-ի իրավահաջորդը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG