Մատչելիության հղումներ

Հարձակում Բավարիայի կայարանում․ չորս տուժածներից մեկը մահացել է


Գերմանիա - Քննչական գործողությունները դեպքի վայրում, Գրաֆինգ, 10-ը մայիսի, 2016թ․
Գերմանիա - Քննչական գործողությունները դեպքի վայրում, Գրաֆինգ, 10-ը մայիսի, 2016թ․

Գերմանիայում մահացել է այսօր առավոտյան Բավարիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հարձակման տուժածներից մեկը: Մինչ այդ հաղորդվում էր, որ տուժել է չորս հոգի, որոնցից մեկը ծանր վիրավորում է ստացել: Հարձակում իրականացնող անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:

Հարձակումը տեղի է ունեցել Մյունխենից արևելք գտնվող Գրաֆինգ քաղաքի կայարանում:

Ձերբակալված անձի ինքնության մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Որոշ վկաների համաձայն, տղամարդը «Ալլահ աքբար» բացականչություններով հարձակվել է ուղևորների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG