Մատչելիության հղումներ

Բախշյանի առաջարկը քաղաքապետին․ փողոցներ՝ հերոսաբար զոհվածների անուններով


Անահիտ Բախշյան, արխիվ

Անահիտ Բախշյան, արխիվ

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով Արաբկիր 45-րդ փողոցը կոչել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով:

Նամակում մասնավորապես ասված է. - «Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով: Նման բանավոր առաջարկ ունենք նաև հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարևաններից. Արմենակը բնակվում էր Երևանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG