Մատչելիության հղումներ

Գրոզնիում վեց ոստիկան է վիրավորվել զինյալների մուտքը քաղաք կանխելու ժամանակ


Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի համայնապատկեր

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի համայնապատկեր

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի անցակետերից մեկում վեց ոստիկան է վիրավորվել՝ երկու զինյալների մուտքը քաղաք կանխելու ժամանակ։

«Ոստիկաններն իրենց առողջության գնով կանխել են նռնակներով և այլ պայթուցիկներով զինված երկու անձանց մուտքը քաղաք։ Նախնական տվյալներով՝ վեց ոստիկան վիրավորվել է, երեքի վիճակը ծանր է», - «Ինտերֆաքս»-ին ասել է Չեչնիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Երկուշաբթի առավոտյան երկու զինյալներ Գրոզնիի ծայրամասում գործող անցակետից փորձել են մտնել քաղաք։ Անցակետում ոստիկանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զինյալներից մեկը սպանվել է, երկրորդ ինքն իրեն պայթեցրել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG