Մատչելիության հղումներ

Ռուսաստանում նշում են Մեծ հայրենականում հաղթանակի 71-րդ տարեդարձը


Ռուսաստան - Հաղթանակի տոնին նվիրված զորահանդեսը Մոսկվայում, 9-ը մայիսի, 2016թ․

Ռուսաստան - Հաղթանակի տոնին նվիրված զորահանդեսը Մոսկվայում, 9-ը մայիսի, 2016թ․

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, թեև հրավիրված են, սակայն չեն մեկնել Մոսկվա՝ մասնակցելու տոնական հանդիսություններին։

Այսօր Ռուսաստանում նշում են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 71-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառումներ են նախատեսված ինչպես մայրաքաղաք Մոսկվայում, այնպես էլ երկրի մարզերում։

Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է ռազմական շքերթը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ-ի անդամ պետությունների նախագահներին, միջազգային հանրության կողմից չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին։

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է նաև Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին, սակայն այդ երկրների ղեկավարներին Պուտինը չի շնորհավորել։ Երեկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանն այդ պատերազմում չէր հաղթի։

Մոսկվայի շքերթին ներկա գտնվելու հրավեր են ստացել ԱՊՀ-ի պետությունների բոլոր ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, սակայն, Մոսկվա չեն մեկնել։

Երեկ Մոսկվա է ժամանել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նա հանդիպել է Վլադիմիր Պուտինին։ Հանդիպմանը Նազարբաևն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը՝ մասնավորապես նշելով, որ «այս դժվար ժամանակներում Եվրասիական միությունն ակտիվ աշխատում է»։ Ղազախստանի նախագահը նաև ասել է, որ մայիսի վերջին Աստանայում կանցկացվի Եվրասիական գագաթնաժողովը։

XS
SM
MD
LG