Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ


Հայ զինվորը մարտական հենակետում, 29-ը ապրիլի, 2016թ

Հայ զինվորը մարտական հենակետում, 29-ը ապրիլի, 2016թ

Մայիսի լույս 9-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG