Մատչելիության հղումներ

Սիրիայում գերությունից ազատված իսպանացի լրագրողները վերադարձել են տուն


Տեսարան Հալեպից, 5-ը մայիսի, 2016թ․
Տեսարան Հալեպից, 5-ը մայիսի, 2016թ․

Սիրիայում գերության մեջ 10 ամիս անցկացրած իսպանացի երեք լրագրողները՝ Խոսե Մանուել Լոպեզը, Անգել Սաստրեն և Անտոնիո Պամպլիեգան, ազատ արձակվելուց մեկ օր անց՝ մայիսի 8-ին, ժամանել են հայրենիք։

Լրագրողները անհետացել էին շուրջ մեկ տարի առաջ՝ Հալեպում։ Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նրանք գերեվարվել էին «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող «Ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմից։

Իսպանիայի իշխանությունները տեղեկացրել են, որ լրագրողների ազատ արձակումը «հնարավոր է դարձել դաշնակիցների և ընկերների, հատկապես՝ վերջին փուլում, Թուրքիայի և Քաթարի հետ համագործակցության շնորհիվ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG