Մատչելիության հղումներ

Քաբուլում մահապատժի է ենթարկվել վեց թալիբան զինյալ


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի

Մարտի 8-ին Քաբուլի բանտում կախաղան է հանվել մահապատժի դատապարտված 6 թալիբան գրոհային, դառնալով նախագահ Աշրաֆ Ղանիի պաշտոնավարության օրոք առաջին դատապարտյալները, ում նկատմամբ կիրառվել է բարձրագույն պատժաչափը։

Աֆղանստանի նախագահական պալատի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Ղանին հավանություն է տվել քաղաքացիական անձանց և հասարակական կարգի դեմ հանցագործություններ կատարած 6 ահաբեկիչների մահապատիժը՝ «համաձայն Աֆղանստանի սահմանադրության»։

Ղանին խստացրել է իր դիրքորոշումը զինյալների դեմ՝ ապրիլին Քաբուլում Թալիբան շարժման կողմից կազմակերպած ահաբեկչական հարձակումից հետո, որը 64 մարդու կյանք էր խլել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG