Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը


Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, տեղեկացնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը:

«Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից խախտել կրակիդադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է», - ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG