Մատչելիության հղումներ

«Ջումհուրիյեթ»-ի խմբագրի դեմ մահափորձի գործով կան ձերբակալվածներ


Ջան Դյունդար, «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր, արխիվ

Ջան Դյունդար, «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր, արխիվ

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի նկատմամբ նախօրեին Ստամբուլի դատարանի շենքի դիմաց իրականացված մահափորձի գործով երեք մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Մուրադ Շ.-ի և նրա երկու ընկերների նկատմամբ քրգործ է հարուցվել Դյունդարին ահաբեկելու, անպատվելու և վնասելու մեղադրանքով։

Մայիսի 6-ին թուրքական դատարանը հրապարակել է «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի գործով վճիռը՝ վերջիններիս դատապարտելով համապատասխանաբար 5 տարի 10 ամսվա և 5 տարվա ազատազրկման։ Նախքան դատավճռի հրապարակումը՝ դատարանի շենքի դիմաց անհայտ անձը կրակել է Դյունդարի ուղղությամբ՝ թեթև վնասելով նրա ոտքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG