Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Անկանոն կրակահերթեր հայ-ադրբեջանական սահմանին


ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG