Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները կհետաքննեն փախստականների ճամբարի դեմ հարձակումը


Հրշեջները փորձում են մարել հրդեհը ավիահարվածներից հետո, Իդլիբի փախստականների ճամբար, Սիրիա, 5-ը մայիսի, 2016թ.
Հրշեջները փորձում են մարել հրդեհը ավիահարվածներից հետո, Իդլիբի փախստականների ճամբար, Սիրիա, 5-ը մայիսի, 2016թ.

Միացյալ ազգերի կազմակերպության փորձագետները պատրաստվում են հետաքննել Սիրիայում մայիսի 5-ին փախստականների ճամբարի օդային ռմբակոծությունը, որի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել:

Սիրիայի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց ինքնաթիռները նման ռմբակոծություն չեն իրականացրել, և կարծիք են հայտնել, որ պատասխանատուն ընդդիմադիր ուժերն են:

Հարձակման թիրախ դարձած ճամբարը գտնվում է Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգում: Այստեղ հիմնականում տեղակայված են առավել թեժ բախումների թատերաբեմ դարձած տարածքներից տեղահանվածներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ինքնաթիռները և կործանիչները հարձակման ժամանակ այդ տարածքում թռիչքներ չեն իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG