Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության առաջնորդները հրաժարվում են աջակցել Թրամփին


Միացյալ Նահանգներում Հանրապետական կուսակցության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը համարվող Փոլ Ռայանը` Ներկայացուցիչների տան խոսնակը, և կուսակցության բազմաթիվ այլ առաջնորդներ հրաժարվում են աջակցություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին:

Փոլ Ռայանը, ով ԱՄՆ Կոնգրեսի ամենաազդեցիկ պաշտոնյան է, CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում աջակցել Թրամփին, թեև վերջինս անցկացված նախընտրությունների և ընտրաժողովների արդյունքում արդեն իր համար գրեթե ապահովել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ ձայները:

Ավելի վաղ` Թրամփին դեմ էր արտահայտվել Հանրապետական կուսակցության 2014 թվականի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին, իսկ հանրապետական նախկին նախագահներ
Ջորջ Բուշն ու Ջորջ Բուշ կրտսերը հայտարարել են, որ չեն աջակցում Թրամփին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG