Մատչելիության հղումներ

Ղազախստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահը, պաշտոնն ստանձնելու կապակցությամբ հաջողություններ մաղթելով դեսպանին, հույս է հայտնել, որ Ուրազաևն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Հանրապետության նախագահը կարևորել է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հատկապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում հայ-ղազախական հարաբերությունների զարգացումը՝ ուղղված փոխադարձ շահերի հարգման վրա և ելնելով դաշնակցային համերաշխությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG