Մատչելիության հղումներ

«Ալ-Ղաիդա»-ն օգնում է Թալիբան շարժմանը Աֆղանստանի իշխանության դեմ գործողություններում


«Ալ-Ղաիդա» ահաբեկչական շարժումը սկսել է համագործակցել Աֆղանստանի Թալիբան շարժման հետ և կարող է լրացուցիչ թափ հաղորդել կառավարական զորքերի դեմ զինյալների մղած ռազմական գործողություններին, մայիսի 5-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի խոսնակ Չարլզ Քլիվլենդը:

«Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահիրին դեռ անցած տարվա աշնանն էր իր աջակցությունը հայտնել Թալիբան շարժման նոր առաջնորդ Մուլլահ Ախտար Մանսուրին:

«Այդ ժամանակներից սկսած մենք նկատել ենք, որ երկու շարժումները ավելի հաճախ են փոխգործակցում», - ասել է Քլիվլենդը:

Նրա գնահատականներով, Աֆղանստանում այս պահին մինչև 300 «Ալ-Ղաիդա»-ի զինյալ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG