Մատչելիության հղումներ

ՊՆ-ում քննարկվել են զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցապահովման հարցերը


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զոհված զինծառայողների ընտանիքների և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Խորհրդակցությանը մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա համատեղ անելիքները ևս միտված են լինելու զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները, և առաջիկայում ըստ համապատասխան ուղղությունների իրականացվելիք սոցիալական ապահովման միջոցառումները:

Ընդգծվել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը և համադրել բոլոր ջանքերը՝ զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները կարճ ժամկետներում լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG