Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ․ «Հայերը միշտ պետք է սպասեն տարածքների ազատագրմանը»


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում

Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում

«Հայերը ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե պետք է սպասեն օկուպացված տարածքների ազատագրմանը և երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից», - այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ մեկնաբանելով մայիսի 8-9-ից առաջ ադրբեջանական զինուժի կողմից ծրագրվող հարձակման մասին հաղորդումները:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը վստահեցրել է, թե «դա անխուսափելի կդառնա Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ադրբեջանական օկուպացված տարածքներից զորքերի անմիջապես և անվերապահ դուրսբերման մասին բանաձևերը և որոշումները չկատարելու դեպքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG