Մատչելիության հղումներ

ԵՄ բարձր պաշտոնյաները Պրիշտինայում էին՝ «տոնելու» Կոսովոյի հետ ոչ-վիզային ռեժիմի առաջարկը


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը (աջից) և Կոսովոյի վարչապետ Իսա Մուսթաֆան Պրիշտինայում ասուլիսի ժամանակ, 5-ը մայիսի, 2016թ․
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը (աջից) և Կոսովոյի վարչապետ Իսա Մուսթաֆան Պրիշտինայում ասուլիսի ժամանակ, 5-ը մայիսի, 2016թ․

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը երեկ Պրիշտինայում հանդիպել են Կոսովոյի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ՝ կոչ անելով մի կողմ դնել տարաձայնությունները և միասին աշխատել դաշինքին միանալու դժվարին ճանապարհին:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել էին «մասնակցելու տոնակատարություններին»՝ կապված Կոսովոյի հետ ոչ-վիզային ռեժիմ սահմանելու մասին մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի արած առաջարկի հետ: Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը առաջարկին հավանություն կտա գալիք շաբաթներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG