Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Սահմանին հակառակորդը շարունակել է անկանոն կրակահերթեր արձակել


ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG