Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ


ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոներ, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոներ, արխիվ

Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությունը:

«Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար», - հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է Թոները:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ավելացրել է, որ Միացյալ Նահանգներն առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միևնույն ժամանակ ընդգծելով. - «Այս ամենը, սակայն, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում: Գոյություն ունի գործընթաց, որը պետք է հարգեն բոլոր կողմերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG