Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչներին


Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչներին, 5-ը մայիսի, 2016թ․
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչներին, 5-ը մայիսի, 2016թ․

Այսօր ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների:

ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացում քննարկվել են «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամ»-ի հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, «Մայքրոսոֆթ»-ի կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցեր:

«Հանդիպման ընթացքում «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զարգանում է արագընթաց տեմպերով` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով խորացնել այն: Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը է՛լ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG