Մատչելիության հղումներ

Իսրայելը հարգանքի տուրք է մատուցում նացիզմի զոհ դարձած 6 միլիոն հրեաների հիշատակին


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու

Իսրայելում այսօր ժամը 10։00-ին շուրջ երկու րոպե տևողությամբ տագնապի ազդանշան է հնչեցվել, որի ընթացքում ողջ երկրի բնակչությունը, կտրվելով առօրյա հոգսերից, հոտնկայս հարգել է Հոլոքոստի զոհ դարձած 6 միլիոն հրեաների հիշատակը, հաղորդում է Jerusalem Post-ը։

Հրեաների Ողջակիզման հիշատակի միջոցառումները սկսվել են չորեքշաբթի երեկոյան՝ Երուսաղեմում։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով հայտարարել է, թե Եվրոպայում կրկին գլուխ է բարձրացնում հակասեմիտիզմը՝ «որը ժամանակին յուղել է նացիստական սպանության մեքենայի անիվները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG