Մատչելիության հղումներ

Հնդկաստանի դեսպանը ավարտում է առաքելությունը Հայաստանում


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները նշել են, որ վերջին տարիներին ընդլայնվել և հարստացել է հայ-հնդկական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ, նաև առկա մեծ ներուժը հաշվի առնելով, նախանշվել են գործակցության հեռանկարային նոր ուղղություններ, որոնք զարգացնելու համար երկկողմ աշխատանք է իրականացվում: Նրանք կարևորել են միջկառավարական և միջխորհրդարանական մակարդակներով տեղի ունեցող արդյունավետ շփումները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ մշտապես հավասարակշռված դիրքորոշում արտահայտելու համար:

Սուրեշ Բաբուն կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում ևս համագործակցության զարգացումը՝ նկատի առնելով, որ Հնդկաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG