Մատչելիության հղումներ

Ռուբեն Մելիքյանը՝ Լեռնային Ղարաբաղի նոր օմբուդսմեն


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի Ֆեյսբուքի էջի

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի Ֆեյսբուքի էջի

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն այսօր ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Ռուբեն Մելիքյանին, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը։

Մելիքյանը 2012 թվականին եղել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալը։ 2013 թվականին ընտրվել է Հայաստանի արդարադատության ակադեմիայի ռեկտոր։

Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի պաշտոնը թափուր էր ապրիլի 29-ից՝ Յուրի Հայրապետյանի հրաժարականից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG