Մատչելիության հղումներ

«Գիշերային գայլերը» Բեռլինի ճանապարհին այցելել են Բրատիսլավա


Բելառուս - «Գիշերային գայլերը» Բրեստում, 1-ը մայիսի, 2016թ․

Բելառուս - «Գիշերային գայլերը» Բրեստում, 1-ը մայիսի, 2016թ․

Ռուսաստանի «Գիշերային գայլեր» մոտոցիկլիստների խմբավորումը դեպի Բեռլին ճանապարհին երեկ այցելել է Սլովակիայի մայրաքաղաք և ծաղկեպսակ դրել խորհրդային զինվորների հուշարձանին:

«Գիշերային գայլերի» հաջորդ կանգառը լինելու է Վիեննան: Մինչև Բեռլին մտնելը, որ նախատեսված է Մեծ հայրենականում Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, նրանք կայցելեն նաև Պրահա:

Ի դեպ, ավելի վաղ Լեհաստանը փակել էր իր դռները մոտոցիկլիստների առջև՝ թույլ չտալով հատել երկրի սահմանը:

Բելառուսի ընդդիմադիր ուժերը ևս կոչ էին արել իշխանություններին թույլ չտալ «ծայրահեղական» այս խմբավորման մուտքը երկրի տարածք՝ հիշեցնելով, որ «Գիշերային գայլերը» օրեր առաջ հայտարարել էին, թե Բելառուսը Ռուսաստանի մի մասն է՝ այդպիսով մերժելով Բելառուսի ինքնիշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG