Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին՝ հիմնականում անկանոն կրակահերթեր․ ՀՀ ՊՆ


ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG